«Կարող է Պուտինին վերցնել ու թռչել Կիև». Զելենսկին «անլուրջ» է անվանել միասին բանակցությունների համար Մոսկվա մեկնելու՝ Լուկաշենկոյի առաջարկը
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին քննադատել է Բելառուսի ինքնահռչակ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ միասին մեկնել Մոսկվա և բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զելենսկին այդ նախաձեռնությունն անվանել է «անլուրջ խոսակցություն»՝ ընդգծելով, որ պատերազմի պայմաններում հանդիպումը չի կարող կայանալ ո՛չ Մոսկվայում, ո՛չ Կիևում։
Նոյեմբերի 24-ին Անդրկարպատյան մարզում Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Զելենսկին հեգնանքով արձագանքել է Լուկաշենկոյի առաջարկին․ «Նա առաջարկում է ինձ վերցնել։ Ես ի՞նչ եմ նրա համար՝ ճամպրո՞րդ, թե՞ ինչ»։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ նման նախաձեռնությունները չեն մոտեցնում պատերազմի ավարտը և պարզապես աղմուկ են ստեղծում տեղեկատվական դաշտում։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը