Գերմանիայի կանցլեր Մերցի հավանության վարկանիշն իջել է ռեկորդային ցածր մակարդակի
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի նկատմամբ հանրային դժգոհությունը հասել է ռեկորդային մակարդակի։ Forsa սոցիոլոգիական ինստիտուտի՝ RTL և ntv հեռուստաընկերությունների պատվերով անցկացված հարցման համաձայն՝ գերմանացիների ընդամենը 11%-ն է գոհ կանցլերի աշխատանքից, մինչդեռ 88%-ը դժգոհ է։
Հարցման արդյունքները հրապարակվել են նոյեմբերի 24-ին։ Մեկ շաբաթվա ընթացքում Մերցից դժգոհների թիվն աճել է 2 տոկոսային կետով, իսկ նրա աշխատանքից գոհների թիվը նվազել է 1 կետով։ Սա կանցլերի հավանության ամենացածր ցուցանիշն է Forsa-ի հարցումների պատմության մեջ։ Նախորդ ռեկորդը պատկանում էր նրա նախորդին՝ Օլաֆ Շոլցին, որի հավանության ցուցանիշը 2024 թվականին նվազել էր մինչև 23%։
Հատկանշական է, որ Մերցի աշխատանքից դժգոհ են նաև նրա գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միության և Քրիստոնեա-սոցիալական միության՝ CDU/CSU դաշինքի աջակիցների զգալի մասը։ Նրանց 60%-ը բացասաբար է գնահատել կանցլերի գործունեությունը, իսկ միայն 39%-ն է գոհ։ Կոալիցիոն գործընկեր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ընտրողների շրջանում դժգոհությունը հասել է 86%-ի։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը