Այվազովսկու «Վենետիկը գիշերով» կտավն աճուրդում վաճառվել է 1,08 մլն ֆունտ ստեռլինգով
Աշխարհ
Հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Վենետիկը գիշերով․ Սան Ջորջո Մաջորե» կտավը նոյեմբերի 24-ին Լոնդոնում կայացած Sotheby’s աճուրդում վաճառվել է 1,088 միլիոն ֆունտ ստեռլինգով՝ մոտ 1,3 միլիոն եվրոյով կամ 1,4 միլիոն դոլարով։
Կտավի նախնական գնահատված արժեքը կազմել էր 500-700 հազար ֆունտ ստեռլինգ, սակայն աճուրդի արդյունքում այն վաճառվել է այդ գնահատականը զգալիորեն գերազանցող գնով։ Ստեղծագործությունը ներկայացվել էր «Fabergé, Imperial & Revolutionary Art» աճուրդի շրջանակում՝ 28-րդ լոտով։
Այվազովսկին կտավը նկարել է 1862 թվականին։ Յուղաներկով արված ստեղծագործության չափերն են 61,5 × 50,5 սանտիմետր։ Այն պատկերում է գիշերային Վենետիկը՝ լուսնի լույսով ողողված ծովածոցը, Սան Ջորջո Մաջորե կղզին, նավերն ու գոնդոլները։
Կտավը ներկայացվել էր Էստոնիայում գտնվող մասնավոր հավաքածուից։ Sotheby’s-ի տվյալներով՝ այն ձեռք էր բերվել Սանկտ Պետերբուրգում 19-րդ դարի վերջին, այնուհետև ժառանգաբար փոխանցվել նույն ընտանիքում։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը