Փաշինյանի՝ Ռուսաստան այցը նախապատրաստման փուլում է, լրացուցիչ կհայտարարվի. Պեսկով
Աշխարհ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան նախատեսվող այցի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ Նրա խոսքով՝ այցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն ավելի ուշ։
Հարցը վերաբերում է Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպմանը, որի ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային հարցերը։ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ նախնական պայմանավորվածություն կա դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով Մոսկվա մեկնելու և Պուտինի հետ հանդիպելու շուրջ։
Դեկտեմբերի 11-12-ին Հայաստանի վարչապետը նախատեսում է կրկին մեկնել Ռուսաստան՝ Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու, իսկ ամսվա վերջին՝ ԵԱՏՄ և ԱՊՀ ղեկավարների հանդիպումներին։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը