Թուրքիայում 35 անձի ձերբակալման օրդերներ են տրվել․ նրանց թվում կան հայտնի արտիստներ
Աշխարհ
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում հայտնի անձանց մասնակցությամբ թմրանյութերի և մարմնավաճառության գործի շրջանակում իրավապահները ձերբակալման օրդերներ են ստացել 35 կասկածյալի նկատմամբ։ Նոյեմբերի 25-ի դրությամբ նրանցից 23-ն արդեն ձերբակալվել են, իսկ մյուս 12-ի հայտնաբերման ուղղությամբ որոնումները շարունակվում են։
Ձերբակալվածների թվում են երգիչ Օզջան Դենիզը, դերասանուհիներ Դենիզ Չաքըրը և Բուրջու Օզբերքը, հեռուստահաղորդավար Մուրաթ Ջեյլանը, ինչպես նաև դերասան Մուրաթ Բաշօղլուն։ Գործը մեծ արձագանք է առաջացրել Թուրքիայի շոու-բիզնեսում։
Ստամբուլի գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ քննությունն ընդգրկում է մարմնավաճառության, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի առևտրի, դրանց տրամադրման, օգտագործման և ապօրինի պահման վերաբերյալ կասկածները։ Հենց այս գործի շրջանակում 35 անձի նկատմամբ ձերբակալման որոշումները կայացվել են թմրանյութ օգտագործելու կամ պահելու կասկածի հիման վրա։
Քննիչներն ուսումնասիրել են կասկածյալների ցուցմունքները, վկաների հայտարարությունները, առգրավված հեռախոսներն ու թվային նյութերը, ինչպես նաև գաղտնի վկաների ցուցմունքները։ Դատախազությունը հայտնել է, որ քննությունը շարունակվում է։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը