Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել
Աշխարհ
Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Քել քաղաքում բնակելի շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել են հայ ընտանիքի հինգ անդամների մարմինները։ Զոհերի թվում են ընտանիքի 46-ամյա հայրը, 74-ամյա տատիկը և երեք երեխա՝ 10, 13 և 14 տարեկան։ Եվս երկու երեխա՝ 11-ամյա աղջիկն ու 12-ամյա տղան, ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Օֆենբուրգի ոստիկանությունը։
Դեպքը բացահայտվել է նոյեմբերի 23-ի առավոտյան, երբ երեխաները չեն ներկայացել դպրոց։ Անհանգստացած՝ համապատասխան ծառայությունները այցելել են ընտանիքի բնակարան։ Երբ դուռը չեն բացել, ներս են մտել իրավապահները և հայտնաբերել մահացածներին ու տուժած երեխաներին։
Բնակարանում գազային աղտոտվածություն է արձանագրվել։ Հրշեջների նախնական գնահատմամբ՝ հնարավոր է ածխածնի մոնօքսիդի արտահոսք տեղի ունեցած լինի։ Գազի ազդեցությունից թեթև վնասվածքներ են ստացել նաև դեպքի վայր մտած ոստիկաններից մեկը և մի վկա։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը