Իրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքները
Աշխարհ
Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արևֆը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է դիմակայել ամերիկյան ծովային շրջափակմանը։ Նրա խոսքով՝ կառավարությունն ավելացրել է այլ սահմանային անցակետերով ապրանքների ներմուծումը։
Իրանի վիճակագրական կենտրոնի տվյալներով՝ հոկտեմբերին սպառողական գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 88,7 տոկոսով, իսկ սննդամթերքի և ըմպելիքների գները՝ 112,6 տոկոսով։
Իրանի կառավարությունը մտադիր է առնվազն երեք ամիս զսպել առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը։ Սակայն պատերազմի երկարաձգումն ու նավթի արտահանման սահմանափակումները շարունակում են ծանրացնել տնտեսական իրավիճակը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը