NYT-ը հայտնել է ԿՀՎ-ի և ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի դեմ կիբեռհարձակման մասին
Աշխարհ
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) և Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը (ODNI) կիբեռհարձակման են ենթարկվել, որի հետևանքով հասանելի են դարձել որոշ չգաղտնագրված տեղեկություններ։ Այս մասին նոյեմբերի 24-ին հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին և միջադեպին ծանոթ աղբյուրներին։
Հարձակումը թիրախավորել է այն համակարգը, որն օգտագործվում է բաց աղբյուրներից ստացվող հետախուզական տվյալների հավաքագրման և վերլուծության համար։ Այդ տվյալների շարքում են համացանցային հրապարակումները, սոցիալական ցանցերի նյութերը, արբանյակային պատկերները և առևտրային տվյալների բազաներից ստացված տեղեկությունները։
Աղբյուրների համաձայն՝ հարձակման հետևանքով գաղտնի տեղեկություններ կամ դասակարգված համակարգեր չեն վնասվել։ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը հայտարարել է, որ միջադեպը չի խաթարել հետախուզական կառույցների կարևորագույն հնարավորությունները կամ գաղտնի համակարգերի աշխատանքը։
ԿՀՎ-ն միջադեպի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն չի ներկայացրել։ Առայժմ հայտնի չէ, թե ով է կանգնած կիբեռհարձակման հետևում և կոնկրետ ինչ տեղեկություններ են հասանելի դարձել հարձակվողներին։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը