Նավթի գներն ընկնում են՝ չնայած Հորմուզի նեղուցում լարվածությանը
Աշխարհ
Նոյեմբերի 25-ին համաշխարհային շուկայում նավթի գները նվազել են շուրջ մեկ տոկոսով՝ չնայած Մերձավոր Արևելքում շարունակվող ռազմական գործողություններին։
Երևանի ժամանակով ժամը 12։45-ի դրությամբ Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը կազմել է 90,58 դոլար, իսկ ամերիկյան WTI տեսակի նավթինը՝ 80,96 դոլար։
Գների նվազումը պայմանավորված է համաշխարհային շուկայում առաջարկի հնարավոր ավելցուկով։ Միևնույն ժամանակ, Հորմուզի նեղուցի մոտ նավերի դեմ հարձակումները շարունակում են սպառնալ էներգակիրների մատակարարումների անվտանգությանը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը