Ամերիկացիների մեծամասնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ պատերազմը
Հասարակություն
Մերիլենդի համալսարանի և Ipsos հետազոտական ընկերության անցկացրած հարցման համաձայն՝ ամերիկացիների 55 տոկոսը կողմ է Իրանի դեմ պատերազմի անհապաղ դադարեցմանը՝ անկախ դրա ավարտի պայմաններից։
Դեմոկրատների շրջանում այդ ցուցանիշը հասնում է 80 տոկոսի, անկախ ընտրողների շրջանում՝ 59 տոկոսի, իսկ հանրապետականների շրջանում՝ 25 տոկոսի։
Հարցման արդյունքները վկայում են, որ պատերազմը Թրամփի վարչակազմի համար վերածվել է նաև ներքաղաքական լուրջ խնդրի։ Կոնգրեսում ռազմական ծախսերի հետագա ֆինանսավորման շուրջ քննարկումները կարող են ավելի սրվել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը