Չինացի և պակիստանցի տիեզերագնացները հասել են «Տյանգուն» տիեզերակայան
Աշխարհ
Չինաստանի «Շենչժոու-24» կառավարվող տիեզերանավը հաջողությամբ միացել է «Տյանգուն» տիեզերակայանին։ Անձնակազմում ընդգրկված են երկու չինացի և մեկ պակիստանցի տիեզերագնացներ։ Այս առաքելությունը պատմական նշանակություն ունի Պակիստանի համար․ 40-ամյա Մուհամմադ Զիշան Ալիին հաջողվել է դառնալ իր երկրի առաջին տիեզերագնացը, ինչպես նաև առաջին օտարերկրացին, որը մուտք է գործել Չինաստանի տիեզերակայան։
Տիեզերանավը նոյեմբերի 25-ին՝ Պեկինի ժամանակով առավոտյան 08։18-ին, արձակվել է Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ցզյուցյուանի տիեզերակայանից՝ «Չանչժեն-2F» կրող հրթիռով։
Մոտ երեք ժամ 38 րոպե անց՝ 11։56-ին, այն հաջողությամբ միացել է «Տյանգունի» հիմնական մոդուլին։
Առաքելությունը ղեկավարում է Տան Հունբոն, իսկ անձնակազմի երրորդ անդամը չինացի տիեզերագնաց Ու Ին է։ Ալիին վստահված է գիտափորձերի մասնագետի դերը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը