ԱՄՆ-ը մի կողմ է դրել ՌԴ-ի հետ բիզնեսը որպես Ուկրաինայում կարգավորման լծակ օգտագործելու գաղափարը․ FT
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակավորապես մի կողմ է դրել Ռուսաստանի հետ խոշոր բիզնես գործարքների միջոցով Կրեմլին Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելուն համոզելու ծրագիրը։ Այս մասին նոյեմբերի 25-ին հայտնել է Financial Times-ը՝ հղում անելով հարցին ծանոթ հինգ պաշտոնյաների։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները եվրոպացի պաշտոնյաներին հայտնել են, որ ամերիկյան և ռուսական ընկերությունների միջև համատեղ նախագծերն այլևս Վաշինգտոնի բանակցային առաջարկի առանցքային մասը չեն։ Այժմ հիմնական ուշադրությունը տեղափոխվել է տարածքային հարցերի և անվտանգության երաշխիքների վրա։
Ավելի վաղ ամերիկյան կողմը քննարկել էր մի շարք տնտեսական նախաձեռնություններ, այդ թվում՝ ամերիկյան ընկերությունների ներդրումները Ռուսաստանի նավթարդյունաբերության և տիտանի արտադրության ոլորտներում, ռուսական գազի մատակարարումների վերականգնումը Եվրոպա, ինչպես նաև ամերիկյան ավիաընկերությունների համար Ռուսաստանի օդային տարածքով թռիչքների հնարավորությունը։
Այս նախագծերը նախատեսվում էր իրականացնել պատերազմից հետո՝ որպես Ռուսաստանի համար ֆինանսական խթան՝ խաղաղության համաձայնության հասնելու նպատակով։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը