Շվեյցարիայի կողմից սառեցված ռուսական ակտիվների գումարը գերազանցել է 10 մլրդ դոլարը․ Bloomberg
Աշխարհ
Շվեյցարիայի իշխանությունների կողմից սառեցված ռուսական ակտիվների ընդհանուր արժեքը հասել է 8,5 միլիարդ շվեյցարական ֆրանկի կամ շուրջ 10,2 միլիարդ դոլարի։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Շվեյցարիայի տնտեսական հարցերի պետական քարտուղարության (SECO) պատժամիջոցների բաժնի ղեկավար Դանիել Էբիին։
Նրա խոսքով՝ 2025 թվականի ապրիլի համեմատ սառեցված ակտիվների արժեքն աճել է 15%-ով։ Աճը պայմանավորված է նոր ակտիվների հայտնաբերմամբ և սառեցմամբ, ինչպես նաև ոսկու տեսքով պահվող որոշ ակտիվների արժեքի բարձրացմամբ։ Տվյալները ներկայացվել են Ժնևում կայացած իրավաբանական համաժողովում։
Շվեյցարիան սառեցրել է Ռուսաստանի հետ կապ ունեցող պատժամիջոցների տակ հայտնված անձանց, ընկերությունների և կազմակերպությունների ֆինանսական միջոցները։ Սառեցված ակտիվների թվում կան նաև անշարժ գույք, շքեղ ու սպորտային ավտոմեքենաներ, ինքնաթիռներ, արվեստի գործեր, կահույք և երաժշտական գործիքներ։ Երկրում սահմանափակումների են ենթարկվել շուրջ 2790 անձ և կազմակերպություն։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը