Թրամփը կփորձի վերացնել Իրանի ղեկավարության մի մասին՝ խաղաղության գործարք կնքելու համար
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում քննարկվում է Իրանի բարձրաստիճան ղեկավարներին թիրախավորելու և նրանց վերացնելու ռազմական գործողություն իրականացնելու հնարավորությունը՝ Թեհրանին պատերազմը դադարեցնելու համաձայնության մղելու նպատակով։ Այս մասին նոյեմբերի 24-ին հայտնել է NBC News-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի և քննարկումներին ծանոթ մեկ այլ աղբյուրի։
Ծրագրի կողմնակիցները կարծում են, որ Իրանի ղեկավարության կոշտ գծի կողմնակիցների վերացումը կարող է թուլացնել Թեհրանի դիմադրությունը և ցույց տալ, որ Վաշինգտոնը կարող է ցանկացած պահի հասնել երկրի բարձրագույն ղեկավարությանը։ Նրանց գնահատմամբ՝ նման գործողությունը Թրամփին կարող է հնարավորություն տալ հայտարարել ռազմական հաջողության մասին և ավարտել երկարատև հակամարտությունը։
Սակայն ամերիկյան վարչակազմում և ռազմական շրջանակներում կան նաև լուրջ հակառակորդներ։ Նրանք զգուշացնում են, որ ղեկավարների սպանությունը կարող է հակառակ արդյունքն ունենալ՝ Իրանի մնացած իշխանություններին ավելի կոշտ դիրքորոշման մղելով, խաթարելով ապագա բանակցությունների նկատմամբ վստահությունը և մեծացնելով ամերիկացի պաշտոնյաների դեմ պատասխան հարվածների վտանգը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը