Լուկաշենկոն կարծում է, որ Թրամփը կանխել է Երրորդ համաշխարհային պատերազմը
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հակասական քաղաքական քայլերով առայժմ զսպում է աշխարհը Երրորդ համաշխարհային պատերազմից, որը կարող է վերածվել միջուկային հակամարտության։
Այս մասին Լուկաշենկոն հայտարարել է նոյեմբերի 3-ին՝ Մինսկում անցկացված Եվրասիական անվտանգության հարցերով 4-րդ միջազգային համաժողովում։ Նրա խոսքով՝ Թրամփի քաղաքականությունը բևեռացնում է աշխարհը և արժանանում հիմնավորված քննադատության, սակայն ամերիկացի նախագահի գործողությունները միաժամանակ կանխում են համաշխարհային պատերազմի բռնկումը։
«Թրամփն իր գործողություններով, թեկուզ հակասական, ըստ էության, առայժմ աշխարհը զերծ է պահում Երրորդ համաշխարհային պատերազմից, որը կարող է բռնկվել միջուկային ձևաչափով»,– հայտարարել է Բելառուսի ղեկավարը։
Լուկաշենկոն նաև նշել է, որ ԱՄՆ նախագահին արժե Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել՝ եվրոպական երկրների կողմից միջուկային հակամարտություն հրահրելը կանխելու համար։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը