Ռուսաստանն ավելացնում է ռազմական ծախսերը՝ բարձրացնելով հարկերը
Աշխարհ
Ռուսաստանի Պետդուման հավանություն է տվել 2027–2029 թվականների պետական բյուջեին, որը նախատեսում է պաշտպանության ոլորտի ֆինանսավորման զգալի ավելացում։
2027 թվականին պաշտպանական ծախսերը նախատեսվում է հասցնել 17,15 տրիլիոն ռուբլու՝ 2026 թվականի 12,93 տրիլիոն ռուբլու փոխարեն։
Ռազմական ծախսերի ֆինանսավորման համար նախատեսվում է բարձրացնել հանքարդյունաբերական ընկերությունների և քաղաքացիների ներդրումային եկամուտների հարկերը։ Տնտեսական աճի դանդաղումը, պատժամիջոցներն ու աշխատուժի պակասը շարունակում են ճնշում գործադրել Ռուսաստանի տնտեսության վրա։ Բյուջեն դեռ պետք է հաստատի Դաշնության խորհուրդը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը