Մեծ Բրիտանիան իր տարածքում ուկրաինական ԱԹՍ-ների արտադրության գործարաններ կկառուցի
Աշխարհ
Մեծ Բրիտանիան թույլ կտա Ուկրաինային իր տարածքում հիմնել անօդաչու թռչող սարքերի արտադրական ձեռնարկություններ։ Խոսքը ուկրաինական նախագծմամբ միջին հեռահարության և հեռահար հարվածային ԱԹՍ-ների արտադրության մասին է, որոնք նախատեսված են Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար։
Համապատասխան պայմանավորվածությունները նոյեմբերի 21-ին Կիևում ստորագրել են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ուես Սթրիթինգը և Ուկրաինայի պաշտպանության նախարար Եվգենի Խմարան։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ արտադրությունը կֆինանսավորի բրիտանական կողմը։
Բրիտանական կառավարության հայտարարության համաձայն՝ նոր արտադրական հզորությունները թույլ կտան ավելացնել ԱԹՍ-ների արտադրությունը, ամրապնդել մատակարարման շղթաները և բարձրացնել Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության կայունությունը։ Արտադրված անօդաչուները կտրամադրվեն Ուկրաինայի զինված ուժերին։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը