Պակիստանը կոչ է անում հրաժարվել արհեստական բանականությունից միջուկային անվտանգության հարցերում
Աշխարհ
Պակիստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կոչ է արել բացառել արհեստական բանականության կիրառումը միջուկային զենքի կառավարման և հրամանատարության համակարգերի դեմ՝ ընդգծելով, որ միջուկային զենքի կիրառման վերաբերյալ բոլոր որոշումները պետք է կայացվեն բացառապես մարդու կողմից։
Այս մասին նոյեմբերի 25-ին հայտարարել է ՄԱԿ-ում Պակիստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Սայեդ Հայդեր Շահը՝ Անվտանգության խորհրդի՝ նորագույն տեխնոլոգիաների և հակամարտությունների կարգավորման հարցերին նվիրված բարձր մակարդակի քննարկման ընթացքում։ Նրա խոսքով՝ ռազմական ոլորտում արհեստական բանականության արագ զարգացումը կարող է մեծացնել սխալ հաշվարկների և ռազմական էսկալացիայի վտանգը։
Պակիստանի ներկայացուցիչը հատկապես ընդգծել է, որ արհեստական բանականության համակարգերը չպետք է թիրախավորեն միջուկային հրամանատարության, կառավարման և կապի ենթակառուցվածքները (NC3)։ Նրա գնահատմամբ՝ նման համակարգերի ներգրավումը կարող է կրճատել ճգնաժամային իրավիճակներում որոշումներ կայացնելու ժամանակը՝ մեծացնելով պատահական միջուկային բախման հավանականությունը։
Շահը նաև զգուշացրել է, որ տեխնոլոգիաների ռազմական կիրառման արագացումը կարող է նոր սպառազինությունների մրցավազք առաջացնել և նվազեցնել դիվանագիտական միջամտության հնարավորությունները։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը