Սի Ծինփինը տեսնում է Ռուսաստանի հետ համագործակցության հետագա զարգացման հեռանկարներ
Աշխարհ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ Պեկինն ու Մոսկվան պետք է շարունակեն օգտագործել երկկողմ հարաբերությունների ներուժը և խորացնեն համագործակցությունը բոլոր հիմնական ոլորտներում։ Նրա խոսքով՝ Չինաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը կայունություն և կանխատեսելիություն է հաղորդում միջազգային անկայուն իրավիճակին։
Այս մասին Սի Ծինփինը հայտարարել է նոյեմբերի 18-ին Շենժենում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, որն անցկացվել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի շրջանակում։ Չինաստանի նախագահի խոսքով՝ երկու երկրները պետք է ընդլայնեն համագործակցությունը տնտեսության, առևտրի, ներդրումների և անվտանգության ոլորտներում։
Սի Ծինփինը նշել է, որ 2026 թվականը կարևոր տարեդարձերի տարի է․ լրանում է Չինաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերության հաստատման 30-ամյակը, ինչպես նաև բարիդրացիության, բարեկամության և համագործակցության պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Նա ընդգծել է, որ երկու պետությունները պետք է ապահովեն ավելի կայուն ու կանխատեսելի ներդրումային միջավայր և պաշտպանեն իրենց ընկերությունների օրինական շահերը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը