ԱՄՆ-ը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրից
Աշխարհ
Դոնալդ Թրամփի վարչակազմը, ըստ Financial Times-ի, առայժմ հրաժարվել է ռուս-ամերիկյան տնտեսական համագործակցության միջոցով Ուկրաինայում պատերազմի ավարտին հասնելու ծրագրերից։
ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները եվրոպացի պաշտոնյաներին տեղեկացրել են, որ համատեղ բիզնես նախագծերն այլևս բանակցային ռազմավարության հիմնական բաղադրիչը չեն։
Նախկինում քննարկվել էին ռուսական նավթային արդյունաբերությունում և «Հյուսիսային հոսք» գազատարներում ամերիկյան ներդրումների հնարավորությունները։ Սպիտակ տունն առայժմ պաշտոնապես չի հաստատել հրապարակված տեղեկությունները։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը