Թուրքիան հրապարակել է ուղղաթիռի վթարից զոհված հինգ զինծառայողների անունները
Հասարակություն
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Էսքիշեհիրի նահանգում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված հինգ զինծառայողների անունները։ Ռազմաօդային ուժերին պատկանող AS-532 ուղղաթիռը նոյեմբերի 24-ի երեկոյան ուսումնական թռիչք էր կատարում։
Ուղղաթիռում եղել են օդաչուներ Մեհմեթ Չյոլը և Հալիլ Կարաբուլութը, ինչպես նաև զինծառայողներ Վոլքան Դեմիրհանը, Մուհամմեդ Նուրուլլահ Էրարսլանը և Մեհմեթ Ալփ Գյուրդաղը։ Վթարը տեղի է ունեցել Թեփեբաշը շրջանում՝ տեղական ժամանակով ժամը 19։30-ի սահմաններում։
Դեպքի վայր են մեկնել հրշեջներ, բուժաշխատողներ և աղետների արձագանքման ծառայության խմբեր։ Հրշեջները մարել են ուղղաթիռում բռնկված կրակը։ Վթարի վայրի զննությունը շարունակվել է մինչև առավոտ։ Պաշտպանության նախարարությունը կործանման պատճառը չի հայտնել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը