Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումը
Աշխարհ
Ռուսաստանը կտրականապես դեմ է Ուկրաինայի տարածքում օտարերկրյա զինվորականների տեղակայմանը, նույնիսկ եթե դա տեղի ունենա խաղաղության համաձայնագրի կնքումից հետո։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նման առաջարկներն անվանել է բացարձակապես անընդունելի՝ արձագանքելով Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի նախաձեռնությանը։
Նոյեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մակարդակով։
«Ուկրաինայի տարածքում ցանկացած օտարերկրյա զորակազմի տեղակայումը Ռուսաստանի համար բացարձակապես անընդունելի է։ Այս մասին բազմիցս հայտարարվել է տարբեր մակարդակներում, այդ թվում՝ նախագահ Պուտինի կողմից»,– ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը նաև քննադատել է Ջոնսոնին՝ պնդելով, որ վերջինս 2022 թվականին խոչընդոտել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտին ուղղված բանակցություններին։ Կրեմլի խոսնակի խոսքով՝ նախկին բրիտանացի վարչապետի ներկայիս հայտարարությունները նույնպես հեռու են խաղաղ կարգավորմանը նպաստելուց։ Ջոնսոնը նախկինում հերքել է բանակցությունները խափանելու վերաբերյալ ռուսական մեղադրանքները։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը