Իրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվել
Աշխարհ
Հորմուզի նեղուցում նոյեմբերի 25-ին երկու նավթատար է բռնկվել՝ ծովային ականների բախվելուց հետո։ Այս մասին հայտնել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը։ Ըստ իրանական կողմի՝ նավերը փորձել են նեղուցն անցնել Թեհրանի հետ չհամաձայնեցված երթուղով։
Իրանի բանակի խոսնակ Մոհամմադ Աքրամինիան նույն օրը հայտարարել է, որ զինվորականները նոր համակարգեր են տեղակայել նեղուցով անցնող նավերին հետևելու համար։ Իրանական հաղորդագրության մեջ նավթատարների անձնակազմերի վիճակի մասին տեղեկություն չի տրվել։
Թեհրանը նեղուցով բնականոն նավարկության վերականգնումը կապում է իր նավահանգիստների ամերիկյան շրջափակումը վերացնելու և բոլոր ճակատներում պատերազմը դադարեցնելու հետ։ Կատարի միջնորդությամբ փոխանցված առաջարկով՝ այդ պայմանները կատարելուց հետո Իրանը պատրաստ է 48 ժամում վերաբացել ջրուղին։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը