ԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը
Աշխարհ
ԱՄՆ առևտրային ներկայացուցչի գրասենյակը (USTR) պատրաստվում է հրապարակել 1974 թվականի Առևտրի մասին օրենքի 301-րդ բաժնի շրջանակում անցկացված հետաքննության արդյունքները։ Ուսումնասիրությունն ընդգրկում է 16 առևտրային գործընկերների՝ Չինաստանը, Եվրամիությունը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Մեքսիկան, Վիետնամը, Թայվանը, Թաիլանդը, Մալայզիան, Ինդոնեզիան, Շվեյցարիան, Նորվեգիան, Սինգապուրը, Բանգլադեշը և Կամբոջան։
Վաշինգտոնը պնդում է, որ այս տնտեսություններում պետական սուբսիդիաները և արտադրական ավելցուկային հզորությունները նպաստում են էժան ապրանքների մեծ ծավալների արտահանմանը՝ վնասելով ամերիկյան արտադրողներին։
Հատուկ ուշադրության կենտրոնում Չինաստանն է՝ պողպատի, ալյումինի, էլեկտրամոբիլների, արևային վահանակների և այլ արդյունաբերական ապրանքների արտադրության պատճառով։
Պեկինը, սակայն, մերժում է այդ մեղադրանքները՝ իր արտահանման մրցունակությունը պայմանավորելով տնտեսական առավելություններով։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը