Ղրիմում էլեկտրաէներգիայի մատակարարումը կրճատվում է 30 տոկոսով
Աշխարհ
Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Ղրիմում նոյեմբերի 25-ից ուժի մեջ են մտել էլեկտրաէներգիայի մատակարարման ժամանակավոր սահմանափակումները։
Ռուսաստանի նշանակած Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովի խոսքով՝ սահմանափակումները պայմանավորված են վթարների կանխարգելմանն ուղղված վերանորոգման աշխատանքներով և կարող են տևել մինչև տասը օր։
Ռազմական ուսումնասիրությունների ինստիտուտը սահմանափակումները հնարավոր է համարում նաև ուկրաինական հարվածների հետևանք։ Ղրիմի էներգետիկ ենթակառուցվածքները վերջին ամիսներին բազմիցս ենթարկվել են հարձակումների։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը