Զապորոժիեի ԱԷԿ-ը կորցրել է արտաքին հոսանքի վերջին գիծը և անցել դիզելային սնուցման
Աշխարհ
Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի ատոմակայանը նոյեմբերի 25-ի վաղ առավոտյան զրկվել է արտաքին էլեկտրամատակարարումից։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի փոխանցմամբ՝ անջատվել է կայանը ցանցին կապող վերջին գործող գիծը։
Կայանի աշխատանքն ապահովելու համար միացվել են վթարային դիզելային գեներատորները։ Լայնածավալ պատերազմի սկզբից սա արտաքին հոսանքի կորստի 28-րդ դեպքն է։ Ատոմակայանում աշխատող միջազգային փորձագետներն առավոտյան դեռ պարզում էին, թե գծի որ հատվածում և ինչ պատճառով է տեղի ունեցել անջատումը։
Նույն առավոտ Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հոսանքազրկումներ է արձանագրել հինգ մարզում՝ Դնիպրոպետրովսկում, Դոնեցկում, Զապորոժիեում, Օդեսայում և Խարկովում։ Գերատեսչության փոխանցմամբ՝ էներգետիկները սկսել են վերանորոգումը, սակայն օդային տագնապների ժամանակ ստիպված են ընդհատել աշխատանքը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը