Գազայում իսրայելական հարվածից զոհվել են «ՀԱՄԱՍ»-ի պաշտոնյան, նրա կինը և երկու դուստրերը
Աշխարհ
Նոյեմբերի 25-ի լուսադեմին իսրայելական օդային հարվածը խոցել է Գազա քաղաքի արևմուտքում՝ «Աշ Շաթի» փախստականների ճամբարում գտնվող բնակարան։ Տեղի առողջապահական մարմինների տվյալներով՝ զոհվել են Մոհամմադ Մաջիդ Աբու ալ Ուֆը, նրա կինը և նրանց երկու դեռահաս դուստրերը։ Եվս վեց մարդ վիրավորվել է։
«ՀԱՄԱՍ»-ի վերահսկողության տակ գործող առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Աբու ալ Ուֆը ղեկավարում էր Գազայի հյուսիսում ներքին անվտանգության ծառայությունը։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ թիրախավորել է խմբավորման անդամի, և հաստատել է նրա կապը ծառայության հետ։
Մեկ օրվա ընթացքում սա Գազայում «ՀԱՄԱՍ»-ի անվտանգության համակարգի բարձրաստիճան պաշտոնյայի մահվան երկրորդ դեպքն է։ Նոյեմբերի 24-ին իսրայելական հարվածից զոհվել էր նաև խմբավորման ներքին անվտանգության ղեկավար Նաիմ Աբու Նահելը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը