Ավստրալիան վերադարձրել է 300 տարի առաջ խորտակված նավից գողացված 23 մետաղադրամները
Աշխարհ
Ավստրալիան միջազգային հետաքննության արդյունքում վերադարձրել է 1712 թվականին խորտակված հոլանդական «Zuytdorp» նավից ապօրինի հանված 23 պատմական արծաթե մետաղադրամ։ Դրանք հայտնաբերվել են ԱՄՆ-ում և Նիդեռլանդներում՝ Ավստրալիայի, ՀԴԲ-ի և Նիդեռլանդների ոստիկանության համատեղ գործողության շնորհիվ։ Մետաղադրամները նոյեմբերի 24-ին պաշտոնապես հանձնվել են Ավստրալիայի իշխանություններին՝ Կանբերայում կայացած արարողության ժամանակ։
Նավը պատկանել է Հոլանդական Արևելահնդկական ընկերությանը և 1712 թվականին Նիդեռլանդներից դեպի Բատավիա՝ ներկայիս Ջակարտա, ուղևորվելիս անհետացել է Ավստրալիայի արևմտյան ափերի մոտ։ Այն տեղափոխում էր արժեքավոր բեռ և շուրջ 200 մարդ։ Նավաբեկության ճշգրիտ պատճառներն ու հանգամանքները մինչ օրս ամբողջությամբ պարզված չեն։
23 մետաղադրամից երկուսը Նիդեռլանդների ոստիկանությունը հայտնաբերել է Ամստերդամում՝ աճուրդային շուկայում, իսկ մյուս 21-ը ՀԴԲ-ն գտել է Կալիֆոռնիայում։ Դրանք ապօրինի կերպով դուրս էին բերվել Ավստրալիայից և հայտնվել մասնավոր շրջանառության մեջ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը