Դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը
Հասարակություն
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Տ-6-18, /Տ-6-44/ Երևանի սահման տեղական նշանակության ճանապարհի 1-ին կմ-ի վերջնամասում (Կորեայի ձորի հատված) ճանապարհի հարակից շեպի հողագրունտի սահքի պատճառով առաջացել է փլուզման վտանգ։
Նշված հանգամանքով պայմանավորված, անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը։
Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը