Բենգազիում ռուսական ռազմանավին հասցված հարվածից վիրավորված երկու լիբիացի սպա է մահացել
Հասարակություն
Լիբիայի ռազմածովային ուժերի երկու սպա մահացել է Բենգազիում ռուսական ռազմանավին հասցված ուկրաինական հարվածից ստացած վերքերից։ Լիբիական ազգային բանակի հաղորդմամբ՝ սպաները վիրավորվել էին նոյեմբերի 22-ին և մահացել երկու օր անց՝ նոյեմբերի 24-ի երեկոյան։
Լիբիական կողմի փոխանցմամբ՝ ռուսական «Մերկուրի» ռազմանավը Բենգազիի ռազմածովային բազա էր մտել վառելիք և պաշարներ համալրելու համար։ Լիբիացի պաշտոնյան «Ասոշիեյթիդ փրեսին» հայտնել է, որ հարվածի ժամանակ առնվազն տասը մարդ է վիրավորվել։ Նրանց թվում եղել են և՛ Լիբիայի, և՛ Ռուսաստանի քաղաքացիներ։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ ռուսական նավին հարվածել են ուկրաինական ուժերը։ Կիևը հայտարարել է, որ լիբիացիներին չի թիրախավորել։ Երկու սպաների մահից հետո Լիբիական ազգային բանակի հրամանատարությունը խոստացել է պատասխանել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը