Ստամբուլի օդանավակայանում 1,58 մլն դոլարի մետամֆետամին են առգրավել
Աշխարհ
Թուրքիայի Ստամբուլի միջազգային օդանավակայանում մաքսային ծառայողները հայտնաբերել են 20 կգ 120 գրամ մետամֆետամին, որի շուկայական արժեքը գնահատվում է 80,48 միլիոն թուրքական լիրա՝ ավելի քան 1,58 միլիոն դոլար։ Թմրանյութը թաքցված է եղել Իրանից ժամանած երկու ուղևորների ճամպրուկներում՝ ներծծված տարբեր չափերի տեքստիլ արտադրանքների մեջ։
Գործողությունն իրականացվել է նոյեմբերի 24-ին՝ Գազիոսմանփաշայի գլխավոր դատախազության համակարգմամբ։ Թեհրան–Ստամբուլ չվերթի ինքնաթիռի վայրէջքից հետո ուղեբեռը ենթարկվել է ռենտգենյան ստուգման։ Սարքավորումները կասկածելի խտություն են հայտնաբերել Իրանի քաղաքացիներ Թայեբեհ Ղաֆարի Խոյիի և Հանիե Հոնարվար Ռահմանիի ուղեբեռներում։
Մանրամասն զննության և թմրանյութի ստուգման արդյունքում հաստատվել է, որ տեքստիլ իրերի մեջ ներծծված նյութը մետամֆետամին է։ Երկու կասկածյալներն էլ ձերբակալվել են, նրանց նկատմամբ իրավական գործընթաց է սկսվել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը