Անօդաչուները հարվածել են Սիզրանին․ Սամարայում մեկ մարդ է զոհվել
Արտակարգ Պատահար
Ռուսաստանի Սամարայի մարզի իշխանությունների փոխանցմամբ՝ նոյեմբերի 25-ի գիշերն ուկրաինական անօդաչուները հարվածել են Սիզրան քաղաքի արդյունաբերական օբյեկտներին։ Առանձին հարվածից մեկ մարդ է զոհվել մարզկենտրոն Սամարայում:
Նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևի խոսքով՝ մարզում գիշերվա ընթացքում խոցվել է 145 անօդաչու։ Նա հայտնել է նաև էլեկտրամատակարարման խափանումների մասին։ Վոլգայի ափին գտնվող Սիզրանում ու Սամարայում միասին գործում է երեք խոշոր նավթավերամշակման գործարան։
«Մեդուզան» հայտնել է Սիզրանի և Կույբիշևի նավթավերամշակման գործարաններում բռնկված հրդեհների մասին։ Տեղական իշխանությունները հաստատել են հարվածներն արդյունաբերական օբյեկտներին։ «Ռոյթերսը» նշել է, որ չի կարողացել ինքնուրույն հաստատել, թե կոնկրետ որ ձեռնարկություններն են տուժել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը