Եվրահանձնաժողովը հայտարարել է ռուսական գազից ընդմիշտ հրաժարվելու մտադրության մասին՝ նույնիսկ խաղաղության դեպքում
Աշխարհ
Եվրամիությունը չի պատրաստվում վերականգնել ռուսական գազի ներմուծումը նույնիսկ այն դեպքում, եթե Ռուսաստանն ու Ուկրաինան խաղաղության համաձայնագիր կնքեն։ Այս մասին նոյեմբերի 24-ին Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Դան Յորգենսենը։
«Մենք այլևս երբեք Ռուսաստանից նույնիսկ մեկ մոլեկուլ գազ չենք ներմուծի, եթե դա ինձանից կախված լինի։ Մենք չենք վստահում Ռուսաստանին»,– հայտարարել է Յորգենսենը՝ ընդգծելով, որ Բրյուսելը շարունակելու է ռուսական էներգակիրներից հրաժարվելու քաղաքականությունը՝ անկախ պատերազմի ելքից։
Եվրահանձնակատարը շեշտել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հնարավոր խաղաղության համաձայնությունը չի կարող փոխել Եվրամիության օրենսդրությունը։ Նրա խոսքով՝ ռուսական գազի ներմուծման արգելքը սահմանված է ոչ թե ժամանակավոր պատժամիջոցներով, այլ եվրոպական օրենսդրությամբ, ինչը թույլ չի տալիս այն ինքնաբերաբար վերականգնել նույնիսկ պատերազմի ավարտից հետո։
Յորգենսենի գնահատմամբ՝ սա ավելի ամուր մեխանիզմ է, քան պատժամիջոցները, քանի որ վերջիններս պետք է պարբերաբար երկարաձգվեն։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը