ԱՄՆ-ը պատրաստվում է բարձրացնել Չինաստանի, ԵՄ-ի և ևս 14 երկրի նկատմամբ կիրառվող մաքսատուրքերը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է նոր մաքսատուրքեր սահմանել Չինաստանից, Եվրամիությունից և ևս 14 առևտրային գործընկերներից ներկրվող ապրանքների նկատմամբ։
Այս մասին նոյեմբերի 25-ին հայտնում են Associated Press-ը, Sky News-ը և The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի ծրագրերին ծանոթ աղբյուրներին։
Վաշինգտոնը նոր սահմանափակումները հիմնավորում է նրանով, որ այդ երկրներում պետական սուբսիդիաներն ու արտադրողներին տրամադրվող աջակցությունը հանգեցնում են արդյունաբերական գերարտադրության։
ԱՄՆ-ի պնդմամբ՝ դրա հետևանքով ամերիկյան շուկա են ներմուծվում ավելի էժան ապրանքներ, որոնք դժվարացնում են տեղական արտադրողների մրցակցությունը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը