Սուդանում անօդաչուների հարվածներից երեք ընտանիքի 19 անդամ է զոհվել՝ ըստ իրավապաշտպանների
Աշխարհ
Սուդանի հարավ-արևելքում՝ Կապույտ Նեղոս նահանգի վարչական կենտրոն Դամազինում, անօդաչուների հարվածներից 19 խաղաղ բնակիչ է զոհվել։ Նոյեմբերի 25-ին այս տվյալը հրապարակել է սուդանյան «Արտակարգ իրավիճակների իրավաբաններ» խումբը։ Զոհվածները երեք ընտանիքի անդամներ էին, նրանցից վեցը՝ կանայք։
Իրավապաշտպանների հաղորդմամբ՝ նոյեմբերի 24-ի գիշերը հարվածներ են հասցվել Դամազինի երեք բնակելի թաղամասերի։ Քաղաքում ևս 15 մարդ է վիրավորվել։ Նույն օրը մոտակա Ռոսեյրես քաղաքում հարվածների տակ են հայտնվել ամբարտակն ու էներգետիկ կառույցները․ այնտեղ հինգ խաղաղ բնակիչ է վիրավորվել։
Իրավապաշտպանները հարձակումների պատասխանատվությունը վերագրում են Սուդանի «Արագ աջակցության ուժերին»։ Տեղի բնակիչները «Ռոյթերսին» հաստատել են անօդաչուների հարվածների փաստը։ Երկու քաղաքներում էլ ապաստան են գտել նահանգի այլ շրջաններից մարտերի պատճառով հեռացած ընտանիքներ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը