Իրանը կարող է ուժով ճեղքել ԱՄՆ-ի շրջափակումը
Աշխարհ
Իրանի իշխանությունները հայտարարում են, որ պատրաստ են անհրաժեշտության դեպքում ուժային միջոցներով ճեղքել ԱՄՆ-ի սահմանած ծովային շրջափակումը։ Թեհրանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները վերջին օրերին ավելի կոշտ հայտարարություններ են անում՝ զգուշացնելով, որ Վաշինգտոնի կողմից իրանական նավթատարների տեղաշարժը խոչընդոտելու փորձերը կարող են հանգեցնել ռազմական բախման։
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային նոյեմբերի 25-ին հայտարարել է, որ երկիրը, զինված ուժերն ու պետական կառույցները վճռական են տրամադրված ճեղքելու շրջափակումը և ամբողջ ուժով պատասխանելու ցանկացած նոր ագրեսիայի։ Նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շրջափակման ծրագիրն անվանել է անիրատեսական և դատապարտված ձախողման։
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ավելի վաղ հայտարարել էր, որ շրջափակումը ճեղքելու ռազմական միջոցներ կան, և Թեհրանը մտադիր է մոտ ապագայում դրանք կիրառել։ Արտգործնախարար Աբաս Արաղչին ևս ընդգծել է, որ Իրանը չի հրաժարվի նավթի արտահանման հնարավորությունը վերականգնելու փորձերից։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը