Shein-ը սպառողներին մոլորեցնելու մեղադրանքներով 100 միլիոն դոլար կվճարի
Աշխարհ
Արագ նորաձևության հսկա Shein-ը 100 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ առևտրի դաշնային հանձնաժողովի հետ համաձայնության շրջանակում՝ սպառողներին մոլորեցնելու մեղադրանքների պատճառով։ Հանձնաժողովի պնդմամբ՝ ընկերությունը կեղծ տեղեկություններ է ներկայացրել առաքման ժամկետների, ապրանքների վերաբերյալ հաճախորդների կարծիքների և օգտագործվող բամբակի ծագման մասին։
Մասնավորապես, ԱՄՆ-ում աճեցված ներկայացված բամբակի մի մասն իրականում Չինաստանից է եղել, իսկ որոշ ապրանքների հումքի ծագումն ընդհանրապես հնարավոր չի եղել պարզել։
Վճարվելիք գումարը կուղղվի տուժած սպառողների փոխհատուցմանը։ Shein-ին նաև կարգելվի թաքցնել բացասական կարծիքները և մոլորեցնող տեղեկություններ տարածել ապրանքների ու մատակարարների վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը