Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Հայաստան
Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Մյուս տեսակի մեքենաների համար ճանապարհը բաց է երթևեկության համար։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում սաստիկ բուք է։
Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում՝ կատարելով ճանապարհների մաքրման ու աղավազային խառնուրդով մշակման աշխատանքներ։ Ձյուն մաքրող մասնագիտացված տեխնիկան աշխատում է անդադար՝ եղանակային սաստիկ պայմաններում ապահովելով ճանապարհների անցանելիությունը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը