Ինդոնեզիայում գործարանի հրդեհից հետո 30 մարդու ճակատագիր դեռ անհայտ է
Հասարակություն
Ինդոնեզիայի Բանտեն նահանգի ոստիկանությունը նոյեմբերի 25-ին հայտնել է, որ Չիկանդեի հրուշակեղենի գործարանի հրդեհից հետո դեռ որոնում են 30 մարդու։ Անհետացման մասին ստացվել էր 31 հաղորդում։ Ցուցակում ընդգրկված մարդկանցից մեկին գտել են և այդ մասին հայտնել ընտանիքին։
Հրդեհը բռնկվել էր նոյեմբերի 21-ին՝ Ջակարտայից արևմուտք գտնվող արտադրամասում։ Նոյեմբերի 24-ին իշխանությունները հաստատել էին 26 աշխատակցի մահը։ Փրկարարների փոխանցմամբ՝ զոհերից շատերին գտել են երկրորդ հարկում, որտեղ նրանք փորձել էին հասնել վթարային ելքին։
Ոստիկանությունն արդեն պարզել է զոհված աշխատակիցներից մեկի ինքնությունը և մարմինը հանձնել ընտանիքին։ Մյուս զոհերի ինքնությունը պարզելու համար փորձագետները համեմատում են ԴՆԹ-ի նմուշները հարազատների տրամադրած նմուշների հետ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը