Ջրհեղեղ Ֆրանսիայի հարավում․ վարորդներին մեքենաների տանիքներից տարհանել են ուղղաթիռով
Աշխարհ
Ֆրանսիայի հարավում գիշերային տեղատարափից հետո ջուրը փակել է մի շարք ճանապարհներ։ Կոգոլենում վարորդները բարձրացել են իրենց մեքենաների տանիքներին, որտեղից փրկարարները նրանց տարհանել են ուղղաթիռով։ Նոյեմբերի 25-ի առավոտյան ամփոփագրով՝ Սեն Տրոպեի ծոցի շրջանում ընդհանուր առմամբ մոտ 50 մարդ է տեղափոխվել անվտանգ վայր։
Կոգոլենի քաղաքապետարանը հայտնել է, որ քաղաքի մի շարք մուտքեր առավոտյան անանցանելի էին։ Ճանապարհներից մեկը մասամբ փլուզվել է, իսկ հեղեղված բնակելի համալիրն առանց էլեկտրականության է մնացել։ Քաղաքում կենտրոն են բացել ջրհեղեղից տուժածներին ընդունելու համար։
Վար դեպարտամենտում հայտարարվել է հորդառատ անձրևների և ջրհեղեղի վտանգի նարնջագույն մակարդակ։ Ջուրը լցվել է նաև Սեն Տրոպե–Լա Մոլի օդանավակայան, որն առավոտյան փակվել է։ Հիեր քաղաքում հեղեղման պատճառով դասերը դադարեցվել են Գյուստավ Ռուի անվան դպրոցում։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը