Թրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա․ ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում մինչև հունվար
Քաղաքական
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ծիծաղով է արձագանքել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությանը, թե Վաշինգտոնը ցանկանում է մինչև հունվար հասնել ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորմանը։
Լրագրողը Թրամփին հարցրել է ամերիկացի բանագնացների՝ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ հնարավորինս արագ համաձայնության հասնելու ջանքերի մասին։
«Ո՞վ է ասել։ Նա ի՞նչ է ուզում, որ ես անեմ», - արձագանքել է Թրամփը՝ ծիծաղելով։ Նա ընդգծել է, որ իր առջև խաղաղության հասնելու որևէ վերջնաժամկետ չի դրել, թեև կցանկանար հնարավորինս արագ ավարտել պատերազմը։ Ամերիկյան նախագահի խոսքով՝ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է երկու կողմերի պատրաստակամությունը։ Նա նաև նշել է, որ երբեմն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է պատրաստ համաձայնության, երբեմն՝ Զելենսկին։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը