Բաթումում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ Թուրքիայի կողմից հետախուզվող օտարերկրացու
Աշխարհ
Վրաստանի ոստիկանությունը Բաթումում ձերբակալել է օտարերկրյա քաղաքացու, որը հետախուզվում էր Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ։ Այս մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ անձը հետախուզվում էր Թուրքիայի իրավապահ մարմինների պահանջով՝ մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ խարդախության, ինչպես նաև ապօրինի կերպով զենք ձեռք բերելու և պահելու մեղադրանքներով։
Ձերբակալությունն իրականացրել են Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները։ Իրավապահները հետախուզվողին հայտնաբերել և ձերբակալել են Բաթումում։
Ներկայումս նրա նկատմամբ իրականացվում են օրենքով նախատեսված արտահանձնման ընթացակարգեր։ Վրաստանի ՆԳՆ-ն չի հրապարակել ձերբակալվածի ինքնությունը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը