Ուկրաինական հարվածը Լիբիայում երկու զինծառայողի կյանք է խլել
Աշխարհ
Լիբիայի Բենգազիի ռազմածովային բազայում ռուսական «Մերկուրի» կորվետի դեմ ուկրաինական անօդաչու սարքերի հարվածից ստացած վնասվածքներից մահացել է երկու լիբիացի զինծառայող։ Լիբիայի ազգային բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ վրեժխնդիր կլինի՝ ընտրելով համապատասխան ժամանակն ու միջոցները։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ գործողության ընթացքում կիրառվել է յոթ ծովային անօդաչու սարք։ Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ հարվածը խախտել է Լիբիայի ինքնիշխանությունը։ Նա հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիգայի հետ և դժգոհություն հայտնել՝ ընդգծելով, որ Հռոմը նախապես տեղեկացված չի եղել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը