Լուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնությունները
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել է Ուկրաինայի տարածքների պատկանելությունը պատմական անցյալով հիմնավորելու մոտեցումը՝ նշելով, որ նման տրամաբանությունը կարող է հանգեցնել անհեթեթ տարածքային պահանջների։ Նրա խոսքով՝ եթե առաջնորդվենք այն փաստարկով, թե նախկինում այս կամ այն տարածքը պատկանել է Ռուսաստանին, ապա նույն սկզբունքով կարելի է հարց բարձրացնել նաև Մոնղոլական կայսրության ժամանակների վերաբերյալ։
«Սխալ է ասել, թե այդ հողերն ի սկզբանե ռուսական են եղել։ Ժամանակին դրանք ռուսական են եղել, բայց եթե ավելի խորանանք, ռուսական հողերը պատկանել են մոնղոլներին ու թաթարներին։ Այդ դեպքում ստիպված կլինենք ամբողջ Ռուսաստանը վերադարձնել Մոնղոլիային։ Պուտինը դա հիանալի հասկանում է», – հայտարարել է Լուկաշենկոն։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը