Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարը
Ռուսաստան
Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվների ընդհանուր արժեքը հասել է մոտ 10,2 միլիարդ դոլարի։ Այս մասին հայտնել է Շվեյցարիայի տնտեսական հարցերի պետական քարտուղարության պատժամիջոցների բաժնի ղեկավար Դանիել Էբին։
Նրա խոսքով՝ 2025 թվականի ապրիլի համեմատ սառեցված ակտիվների արժեքն աճել է 15 տոկոսով։ Աճը պայմանավորված է նոր ակտիվների սառեցմամբ և ոսկով պահվող որոշ միջոցների արժեքի բարձրացմամբ։ Միաժամանակ Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվների արժեքը նվազել է 9 տոկոսով՝ հասնելով մոտ 8,17 միլիարդ դոլարի։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը