Մեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը
Աշխարհ
Մեքսիկայի միջազգային օդանավակայանի շինարարության ընթացքում հայտնաբերված մարդկային կմախքը կարող է լինել Ամերիկա մայրցամաքում երբևէ գտնված ամենահներից մեկը։ Գիտնականների գնահատմամբ՝ այն մոտ 13 հազար տարեկան է և պատկանում է վերջին սառցե դարաշրջանի ավարտին ապրած մարդուն։ Ոսկրերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Յոցինը 25-30 տարեկան տղամարդ է եղել՝ մոտ 1,75 մետր հասակով։

Նրա ատամների վրա նկատված ուժեղ մաշվածությունը, սակայն, կարիեսի բացակայությամբ, հետազոտողները կապում են որսորդությամբ և հավաքչությամբ զբաղվող մարդկանց սննդակարգի հետ։ Գիտնականների տվյալներով՝ Յոցինը Մեքսիկայի ավազանում հայտնաբերված 23 ամենահին մարդկային կմախքներից մեկն է։ Նրա ծագման և նախնիների մասին ավելի հստակ պատկերացում կարող են տալ գենետիկական հետազոտությունները, որոնց արդյունքները սպասվում են 2027 թվականի առաջին եռամսյակում։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը