Հաքերները ներթափանցել են Կենտրոնական հետախուզական վարչության համակարգեր
Հասարակություն
Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչությունը և Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը ենթարկվել են կիբեռհարձակման, որի հետևանքով ներթափանցում է տեղի ունեցել զգայուն, սակայն ոչ գաղտնի տեղեկատվություն մշակող համակարգեր։
Հարձակումը թիրախավորել է բաց աղբյուրներից հետախուզական տվյալներ հավաքելու և վերլուծելու համար նախատեսված համակարգերը։
Պաշտոնյաների փոխանցմամբ՝ գաղտնի տեղեկատվության արտահոսք չի արձանագրվել, իսկ կարևոր համակարգերի աշխատանքը չի խափանվել։ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի ներկայացուցիչը հայտնել է, որ գաղտնի համակարգերը չեն տուժել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը