SpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմանները
Տնտեսություն
SpaceX-ը պատրաստվում է հրաժարվել ԱՄՆ-ի լայնաշերտ կապի ծրագրով նախատեսված հարյուրավոր միլիոն դոլարների սուբսիդիաներից՝ պահպանելով իրեն հատկացված գյուղական հասցեներում Starlink-ի ծառայություն տրամադրելու պարտավորությունը։ Այս մասին նոյեմբերի 25-ին հայտնել է Teslarati-ն՝ հղում անելով ամերիկյան հեռահաղորդակցության վարչությանը։
Նոր պայմաններով՝ ծրագրում ընդգրկված հասցեների նոր բաժանորդները պետք է անվճար ստանան ալեհավաքն ու երթուղիչը։ Սակայն ամսական բաժանորդավճարը չի վերացվում․ ընկերությունը պետք է առաջարկի նաև մատչելի սակագին։
Ծառայությունից պահանջվում են առնվազն 100 մեգաբիթ ներբեռնման և 20 մեգաբիթ վերբեռնման արագություններ՝ մեկ վայրկյանում։ Միաժամանակ մեղմացվում են ֆինանսական վերահսկողության որոշ պահանջներ, իսկ նահանգները պետք է ընտրեն նոր համաձայնագիրը կամ տվյալ հասցեների համար կրկին մրցույթ հայտարարեն։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը