Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը
Աշխարհ
Էստոնիան չի բացառում Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետի փակումը։ Վարչապետ Քրիստեն Միխալը հայտարարել է, որ Նարվայի երկաթուղային անցակետի գործունեության դադարեցումը կարող է դառնալ հաջորդ քայլը, եթե անվտանգության իրավիճակը պահանջի։ Այս մասին նա ասել է նոյեմբերի 24-ին՝ Էստոնիայի հանրային հեռարձակող ERR-ին տված հարցազրույցում։
Ներկայումս երկաթուղային անցակետը շարունակում է գործել, և վերջնական որոշում դրա փակման վերաբերյալ դեռ չի ընդունվել։ Էստոնիայի իշխանությունները հաշվի են առնում նաև երկաթուղով տեղափոխվող ռազմավարական նշանակության հումքի և բեռնափոխադրումների կարևորությունը։
Միաժամանակ, նոյեմբերի 20-ին Էստոնիայի կառավարությունը որոշել է դեկտեմբերի 1-ից վեց ամսով փակել Ռուսաստանի հետ բոլոր ցամաքային ավտոճանապարհային անցակետերը։ Սահմանափակումը կվերաբերի մարդկանց և ավտոմեքենաների տեղաշարժին, իսկ երկաթուղային բեռնափոխադրումները կշարունակվեն։
Վարչապետի խոսքով՝ որոշումը պայմանավորված է Ռուսաստանի հետ կապված անվտանգության սպառնալիքներով և Էստոնիայի պաշտպանական արդյունաբերության դեմ ենթադրյալ դիվերսիոն գործողություններով։ Մոսկվան հերքում է այդ միջադեպերին իր մասնակցությունը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը