Ուղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելը
Գիտություն և Մշակույթ
Ալենի ինստիտուտը նոյեմբերի 24-ին ներկայացրել է Bloom արհեստական բանականության մոդելը, որը համադրում է ուղեղի բջիջների մասին տարբեր հետազոտությունների տվյալները։ Նպատակն է հասկանալ, թե երբ են տարբեր չափումները նկարագրում բջջի նույն տեսակը։
Մոդելն ուսուցանվել է մկան ուղեղի մոտ 300 հազար բջջի տվյալներով և ունի շուրջ 130 միլիոն պարամետր։ Ինստիտուտի հաղորդմամբ՝ որոշ համեմատություններում այն հասել կամ գերազանցել է շատ ավելի մեծ տվյալաշարերով ուսուցանված մրցակիցների արդյունքները։
Bloom-ը կարող է օգնել բացահայտելու գեների աշխատանքի և բջիջների հատկությունների միջև կապերը։ Հեղինակներն այն դիտարկում են որպես նոր գիտական վարկածներ առաջադրող գործիք․ հնարավոր կիրառությունները ներառում են նաև գենային թերապիայի թիրախների որոնումը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը